Մանկական հիվանդություններ
Լեղատար ուղիների անանցանելիություն (ատրեզիա)
Պատկանում է զարգացման արատների շարքին։ Լեղատար ուղիների ատրեզիան կարող է ուղեկցվել լեղապարկի ատրեզիայով և ապլազիայով (անաճությամբ)։ Լեղատար ուղիների զարգացման արատները կարող են զուգակցվել այլ օրգանների արատներով։ Նորածնային շրջանում գլխավորապես լեղարտադրության խանգարումներով ուղեկցվող լեղապարկի և լեղատար ուղիների զարգացման արատներ են լինում։
Կլինիկան։ Լեղատար ուղիների անանցքության ամենաբնորոշ ախտանիշը դեղնուկն է, որը հայտնվում է ծնվելուց 2-3 օր կամ հազվադեպ՝ 1-2 շաբաթ հետո։ Դեղնությունն աստիճանաբար ուժգնանում է և 2-3 ամսականում երեխայի մաշկը ստանում է շաֆրանադեղնավուն գույն։ Կղանքը գունազրկված է։
Լեղապիգմենտների արտազատման հետևանքով կղանքի առանձին բաժինները կարող են լինել դեղնավուն գունավորման։ Մեզը` սկսած կյանքի առաջին օրերից, գունավորված է, ունի մուգ գարեջրի գույն, բարուրի վրա թողնում է մուգ բծերի հետքեր։ Լյարդը և փայծաղը մեծանում են։ Ուշագրավ է որովայնի մեծացումը, որովայնի առաջնային պատի երակների լայնացումը։ Երեխայի մաշկը չոր է, մարմնի ջերմաստիճանը՝ նորմալ։ Վատ է ընթանում մարմնի զանգվածի ավելացումը։ Դեղնուկի աճման հետ մեծանում է լյարդը, որը լինում է պինդ, հարթ մակերեսով և սուր եզրով։ Արյան մեջ բարձր է բիլիռուբինի քանակը (ռեակցիան ուղղակի է, արագացած)։ Արյան հետազոտությունը ի հայտ է բերում չափավոր արտահայտված սակավարյունություն, թրոմբոցիտոպենիա։ Արյան մակարդելիության խանգարման հետևանքով պետեխիալ ցան և արյունազեղումներ են առաջանում։ Մեզում, ուրոբիլինի և ուրոբիլինոգենի բացակայության պայմաններում հայտնաբերվում է բրլիռուբին։ Հիվանդության ուշ շրջաններում զարգանում են ասցիտ և պորտալ հիպերտենզիայի այլ ախտանիշներ։ Հիվանդները մահանում են լյարդի բիլիար կնճռոտումից (ցիռռզ)։
Տարբերակիչ ախտորոշումը։ Պետք է տարբերել ֆիզիոլոգիական ձգձգվող դեղնուկից, նորածնային հեմոռագիկ հիվանդությունից, վիրուսային հեպատիտից, նորածինների բնածին վարակային հիվանդություններից։ Նորածինների ձգձգվող ֆիզիոլոգիական դեղնուկի դեպքում, ի տարբերություն լեղատար ուղիների ատրեզիայի, մեծ քանակությամբ խիտ լեղու արտազատման հետևանքով կղանքը չափից առավել գունավորված է լինում։ Արյան մեջ չափավոր բարձրացած է բիլիռուբինի մակարդակը, որը հիմնականում պայմանավորված է նրա ազատ՝ անուղղակի ֆրակցիայով։ Լեղատար ուղիների ատրեզիայի դեպքում արյան մեջ գերակշռում է բիլիռուբինի ուղղակի՝ կապված ֆրակցիան։ Ֆիզիոլոգիական դեղնուկի դեպքում կլինիկական արտահայտությունները հակում ունեն նվազման, մինչդեռ լեղատար ուղիների ատրեզիայի դեպքում դրանք համառորեն աճում են։
Հեմոլիզային դեղնուկների դեպքում առկա է ռեզուս-գործոնի կամ ABO համակարգի կոնֆլիկտը։ Ինչպես և ֆիզիոլոգիական դեղնուկի Ժամանակ, արյան մեջ գերակշում է անուղղակի, ազատ բիլիռուբինը։ Հատկանշական են արագ աճող դեղնությունը և հիվանդ երեխայի ընդհանուր ծանր վիճակը։ Եթե ժամանակին չի կատարվում փոխանակային արյան ներարկում, ապա այս երևույթներին արագ միանում են նաև կորիզային դեղնուկի ախտանիշները։
Բնածին տոքսոպլազմոզի, ցիտոմեգալիայի կամ սիֆիլիսի ախտորոշումները հաստատվում կամ հերքվում են շճաբանական ռեակցիաների հատուկ փորձանմուշների, այդ պրոցեսներին բնորոշ յուրահատուկ բջիջների կամ բջջային ներառումների հայտնաբերման միջոցով։ Ախտորոշման համար նշանակություն ունեն որովայնազննումը (լապարոսկոպիան) և լյարդի պունկցիոն բիոպսիան։ Սակայն որոշ դեպքերում հիվանդության վերջնական ախտորոշումը հաստատվում է միայն վիրահատման ժամանակ։
Բուժումը։ Միայն վիրաբուժական է։ Վիրահատության լավագույն ժամկետը համարվում է 4-6 շաբաթական տարիքը։ Վիրահատմանը նախապատրաստվելու նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում արյան մակարդելիության համակարգի ցուցանիշների կարգավորման վրա։ Վիրաբուժական միջամտության արդյունքներն ուղղակի կախված են անանցքության ձևից և վիրահատության ժամկետներից։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն